Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ 

«Պետք է ծառայեմ, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում». Մխիթար Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, շատ խելոք ու խելացի երեխա էր Մխիթարս: Երբ սկսեց քայլել, այդ ժամանակ զգացվեց, թե որքան մտածված է իր մոտ ամեն ինչ: Հետ ու առաջ էր նայում, ոտքը ամուր դնում հատակին ու շարժվում առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Մխիթարի մայրիկը:
 
Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ լավ է սովորել: «Մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: Երրորդ դասարանից սկսեց երգել, ութ տարի երգել է: 15 տարեկանում երգը թողեց և ընդունվեց Նոր Գեղիի Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: Բիզնեսի կառավարում էր ուսումնասիրում: Ստեղծագործող էր, կազմակերպչական ջիղ ուներ: Դպրոցում միշտ աչքի է ընկել իր կազմակերպչական ունակությամբ, միջոցառումների ընթացքը ղեկավարում էր, ընթացքում երգում»: Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թ. օգոստոսի 30-ին Մխիթարը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Պետք է զորացրվեր, ավարտեր քոլեջը, որոշել էր ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան»:
 
Մխիթարի բոլոր երազանքները կապված էին բիզնես ոլորտի հետ: «Նախագծերի վրա էր աշխատել, որոնք մեզ ցույց չէր տվել: Հետագայում մեզ քոլեջից փոխանցեցին դրանք: Շենքերի հատակագծեր էր կազմել, որ վերջացնելուց հետո ցույց տա հայրիկին: Ամեն ոլորտում ուզում էր իրեն դրսևորել, այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին»: Մխիթարն իր տարիքի համար բավականին բարձր ճնշմամբ է բանակ զորակոչվել: Մայրիկն ասում է՝ որդու մոտ նաև առիթմիա է նկատվել, բայց նա հիվանդանոցից գնացել է զինկոմիսարիատ և անձամբ վերցրել ծանուցագիրը: «Ինքն այսպես էր մտածում. «Պետք է ծառայեմ, իմ կյանքի վրա խաչ մի քաշեք, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում»: Գուցե չգնար ծառայության, գուցե հետաձգեին, բայց ինքն իր ձեռքով վերցրեց ծանուցագիրը»: Մխիթարը ծառայել է Ջրականում: «Ամեն օր այնքան ուրախ էր ինձ հետ խոսելիս՝ մա՛մ, ամեն ինչ ընտիր է, մա՛մ, ինձ այնքան շատ են հարգում: Այդ մի քանի օրվա ընթացքում իրեն հասցրել են անսահման սիրել, հարգել, ճանաչել՝ որպես առաջ ընկնող, բոլորին հասնող, տարբերվող զինվոր: Մի վայրկյան անգամ չի դժգոհել իր ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին զրույց ունեցանք:
 
Մի տուն ունեինք, որն իր համար էինք գնել: Զրույցի ժամանակ ինձ առանձին խնդրեց՝ մա՛մ, տունս ծախեք, Արմանին ազատեք բանակից: Չհասկացանք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ փոքր եղբորն ազատենք ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին արդեն գիտեին պատերազմի վտանգի մասին, համար մեկ տագնապ էին հայտարարել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: «Այդ օրը ժամը ինն անց 45 զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իրենց տանում են ապահով վայր, պատերազմ չեն գնալու, կրակոցներ կան, բայց հանգիստ լինենք: Հետո ժամը մեկին զանգահարում է ընկերոջը, ասում՝ ախպորդ տանում են պատերազմ»: Մխիթարը պատերազմի օրերին եղել է Ջրականում՝ հենց առաջնագծում: «Իր դասընկերոջ՝ Հակոբի հետ էր ծառայում: Հոկտեմբերի 2-ին Հակոբին 7 հոգու հետ միասին ԱԹՍ-ն հարվածում է հենց խրամատի մոտ: Մխիթարս այդ պահին այդ հատվածում չի լինում, բայց հետո գնում է, որ տեսնի, թե ինչ կարող է անել: Գնում է, բայց դատարկ վերադառնում»:
 
Հոկտեմբերի 4-ին վերջին անգամ է ընտանիքը Մխիթարի հետ կապ հաստատել: Տիկին Ռուզաննան ասում է՝ ոչ ոք չի կարողանում ասել՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան, թե՞ հոկտեմբերի 6-ի առավոտյան են տղաները զոհվել: «Շատերը նշում են հոկտեմբերի 6-ը, երբ տեղի է ունեցել դեպքը»: Մի հատված Մխիթարի մարտական ուղուց. «Շարքային Մխիթարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, աչքի ընկել կազմակերպչական հատկանիշներով, քաջաբար մարտնչել հակառակորդի կենդանի ուժի դեմ, ոչնչացրել հակառակորդին և մեծ վնաս հասցրել հակառակորդի ուժերին, ինչպես նաև իր դիպուկ կրակներով կանգնեցրել հակառակորդի մխրճվող տեխնիկաները, հանել իր վիրավոր և զոհված ընկերներին խրամատից:
 
Հոկտեմբերի 3-4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկվել է մասշտաբային հարձակում, որի ժամանակ գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով մեծաքանակ կորուստներ։ Հոկտեմբերի 5-6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» տեղամասում, որտեղ իր համածառայակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ, որի ժամանակ ամբողջ ուժով մարտի մեջ է մտել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ կորուստներ, որտեղ էլ ստացել է հրազենային վիրավորում ձեռքի շրջանում»: Այս ժամանակ վիրավորվում է նաև նրա հրամանատարը՝ մայոր Անդրանիկ Աղաջանյանը: Մխիթարը չէր կարող հրամանատարին թողնել մարտի դաշտում, նետվում է օգնության:
 
Թշնամին նրանց խոցում է հեռակառավարվող հրթիռով։ «Իրենց հետևից այլևս որևէ մեկը չի գնում: 12 հոգանոց խմբից չորսն են ողջ մնում, լքում են այդ տարածքը: Տղաներից շատերը ողջ են եղել, վիրավոր, օգնություն չի հասել, արնաքամ են եղել»: Տղաներն անմահանում են «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում՝ Հադրութում: Ուղիղ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 6-ին, ընտանիքը «գտնում» է Մխիթարին: «Այդ ընթացքում որևէ տեղեկություն չունեինք իր մասին: Այդ տարածքում որոնողական աշխատանքներ սկսվեցին, այն էլ շատ մեծ դժվարությամբ, ամուսինս ու տագրս մեծ ջանքեր գործադրեցին, որ զինվորների 90 տոկոսին կարողացան դուրս բերել: Այդ տարածքից դուրս են բերում ութ մարմին, ամուսինս վստահ էր, որ մեկը Մխիթարն է, քանի որ երկու հեռախոսն էլ գրպանում են եղել: Դրանով ենք համոզվել, որ նա է: Բայց երեք ամիս հետո էլ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց»: Մայրիկն ասում է՝ ամեն կերպ հաստատվեց, որ որդին անմահացել է, բայց, միևնույնն է, իրենք սպասում են:
 
«Ցանկացած մարդ գիտակցում է, որ սպասումն ամենադաժան բանն է այս կյանքում, բայց հավատացեք, որ այսօր այդ սպասումը դարձել է մեր ապրելու պատճառներից մեկը: Ուզում ենք սպասել»: Մխիթարը ընտանիքի չորս տղաներից ավագն է՝ Մխիթար, Արման, Մհեր, Մոնթե: «Պարտադրում էր մեզ յոթ տղա ունենալ, որ յոթ եղբայրով սեղանի շուրջ նստեին: Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի: Եղել է մի պահ, երբ անգամ իրենց ներկայությունն ինձ չէր զգոնացնում, իրենց նայում էի ու հասկանում, որ չեմ կարողանալու ապրել: Բայց որոշ ժամանակ հետո հասկացա՝ իրենց ճակատագրերն իմ ձեռքում են, այդ պարագայում այլ ճանապարհ չկար ընտրելու, քան ապրեցնելը: Իմ չլինելը, իմ թուլանալը մեծ վնաս կտար իմ ընտանիքին, ու պայքարեցի, որ մեր ընտանիքը, թեկուզ կիսատված, շարունակի ապրել»:
 
Հ. Գ. - Հրաձիգ Մխիթար Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Պարգևատրվել է նաև «Իմ Հադրութ» ՀԲՀԿ-ի կողմից՝ «Թևան Ստեփանյան» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի գերեզմանատանը՝ պապիկի կողքին:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Ամենադիտված