Բուհերում կապիտալ ծախսեր անելու կարիք չկա․ Ֆինանսների նախարար (տեսանյութ)
ՔաղաքականԵթե չեմ սխալվում Ակադեմիական քաղաքի որոշ ենթակառուցվածներ ապահովելու համար գումարներ նախատեսված են, բայց այլ բուհերի համար կապիտալ ծախսեր չեն նախատեսվում պետական բյուջեով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այո նպատակահարմար չէ մեծ կապիտալ ծախսեր իրականացնել»,- նշեց նախարարը։