Ով է փոխարինելու Կարեն Սարուխանյանին
Քաղաքական
Գրել էինք, որ Գյումրու քաղաքապետի հրաժարականից հետո, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Կարեն Սարուխանյանը Euromedia24․com-ի հետ զրույցում նշել էր, որ կա քաղաքական թիմի որոշում, որ տարածքային կառույցի ղեկավարն է լինելու ժամանակավոր պաշտոնակատարը։
Օրենսդիրից հեռանալու պարագայում, Կարեն Սարուխանյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ ցուցակի հերթական համարը զբաղեցնող անձը, հաղորդում է Euromedia24․com-ը։
Արմենուհի Ղազարյանի պատգամավորական մանդատ ստանալուց հետո ՔՊ ցուցակի հաջորդ համար Աշոտ Մնացականյանն է, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Աշոտ Վաղարշակի Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Իսկ Աշոտ Մնացականյանից հետո, հերթական համարը Ալեքսանդր Ավետիսյանն է, ով 2018 թվականին եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Ալեքսանդր Ավետիսյանը այժմ հանդիսանում է վարչապետի խորհրդականը հասարակական հիմունքներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)