ՔՊ-ականները մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը․ «Ազատություն»
ՔաղաքականԱզգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։
Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները դեռ հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ «Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։
Երեկ ժամը 19։00-ին նախատեսված վարչության նիստը տեղի չունեցավ ԱԺ-ում 2025-ի բյուջե քննարկումների պատճառով։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ։