Բյուջեի մսխման դասական օրինակ. Գրիգոր Իսկանդարյան
ՔաղաքականԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելում են բոլոր այն բակերը, որտեղ կատարվել են «բարեկարգման» աշխատանքներ և վեր են հանում խնդիրները։
Այս անգամ այցելել ենք Դավթաշեն 4 թաղամասի 45,46,47 շենքերի բակեր։ Խնդիրները շատ են` սկսած ոռոգման համակարգից, մինչև լուսավորություն։ Այս ամենի համար քաղաքային իշխանությունները բյուջեից ծախսել են 55.000.000 դրամ։ Սա բյուջեի մսխման դասական օրինակ է»: