Netflix-ը Հայաստանում սերիալներ կնկարի, հուշագրեր ենք կնքել․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
ՏեսանյութերՊետք է քննարկվի կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգի նախագիծը, որը բյուջետային իմաստով արդեն պլանավորված է։ Ունենք մինչև 40 տոկոսի ներդրումների վերադարձ՝ հիմնականում իրացված հարկերի վերադարձի տեսքով, և սա մի կողմից թույլ կտա նրանց կինոարտադրության ծավալները մեծացնել, մյուս կողմից էլ՝ մեր երկրում կխթանի ներդրումային միջավայրը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խոսելով կինոինդուստրիայի մասին՝ Անդրեասյանը նշեց, որ այն արագ զարգացող ճյուղ է և հիշեցրեց, որ Netflix սթրիմինգային ծառայության հետ կան կնքված հուշագրեր։