Ես ունեմ իմ կարծիքը՝ որն է թշնամի, որը՝ ոչ․ ՀՌ տնօրենը՝ Բաքվի ժամացույցը լրատվականում կախելու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է լրատվականում Բաքվի ժամացույցը կախելուն։ Լրագրողի այն հարցին, թե ուրիշ երկրի ժամացույց չկա՞ր նա պատասխանեց․ «Ինչու չկար, կար։ Այնտեղ կար նաև Թիֆլիսի, Մոսկվայի, Անկարայի, Վաշինգտոնի, Լոս-Անջելեսի, Թեհրանի ժամացույցները։ Բոլոր նյուզռումերում կախվում է, ինչը տեղեկատվական բնույթ ունի, որ տեղում աշխատող լրագրողը իմանա, թե որևէ երկրում տեղի ունեցող իրադարձությունը տվյալ երկրի, որ ժամանակով է եղել»,- նշեց Քոլոյանը։
Դիտարկմանը, թե արդյոք դա Բաքվին հաճոյանալու ձև չէ՞՝ Քոլոյանը պատասխանեց․ «Ինձ ամենաքիչն է հետաքրքրում, թե պաշտոնական Բաքուն ինչ է մտածում»։
Նա հավելեց նաև, որ այդ ժամացույցներն այլևս չկան։