Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարց օրակարգում չկա. Կոնջորյան
ՔաղաքականՔՊ-ի օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդադառնալով Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու լուրերին։
«Շատ զարմացած եմ, որովհետև նման օրակարգ չկա և նման հարց չի քննարկվել ՔՊ-ում։ Քանի որ ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ՝ նման օրակարգ չկա, նշանակում է դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշումը»,- նշեց Կոնջորյանը։
Երբ Անդրանիկ Քոչարյանը ուժային կաույցների ղեկավարների հետ նիստ էր գումարել, ՔՊ-ական քիչ պատգամավորներ էին ներկա, ինչը ընկալվել է որպես դիրքորոշում՝ հարցին ի պատասխան Կոնջորյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, ես մասնակցել եմ նիստին, որի ընթացքում ծանրաբեռնվածության բերումով դուրս էի գալիս, ներս էի գնում»։
Դիտարկմանը, թե ընդամենը 20 պատգամավոր էր մասնակցում նիստին՝ Կոնջորյանը նկատեց, թե խորհրդարանական լսումների ժամանակ դա նորմալ ցուցանիշ է համարում։