ՆԳՆ ՓԾ–ն՝ Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում պայթյունի մասին
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 29-ին, ժամը 13։44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ՓԾ–ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Shamshyan. com-ի տեղեկություններով, գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանի խնամուն՝ «Կոտայքի Ճանշին»-ի ղեկավարին: