ՄԻՊ-ը չի կարող կատարել իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները. ՄԻՊ
ՔաղաքականՑավոք, մեր միջավայրում հանրային ընկալումներն են դիտավորյալ սխալ ձևավորվում տարբեր հաստատությունների գործունեության, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության հետ կապված, որովհետև շատ դեպքերում ՄԻՊ հաստատությունից ակնկալիքը քո կամ որոշակի խմբերի ցանկությունը պարզապես բավարարելն է, որն անհնար է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության պարագայում։ Այս մասին հայատարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Կարծում եմ, բոլորիս պարտականությունն է պատշաճ հանրային ընկալում ձևավորել այն մասին, թե, ընդհանուր առմամբ, ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է աշխատի ՄԻՊ–ը»,– նշել է Մանասյանը։