Կա կարգապահական վարույթ, որը պետք է քննարկվի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հերքել է այն տեղեկությունները, թե ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
«Նման հարց չկա օրակարգում, նման դժգոհություններ իրականության մեջ գոյություն չունեն»,– ասել է նա՝ հավելելով, որ կա կարգապահական վարույթ, որի մասին ինքը՝ Քոչարյանն, արդեն խոսել է, և այն պետք է քննարկվի։