Բժիշկը նշել է՝ որ տարիքում են առավել հաճախ հայտնաբերվում մահացու հիվանդությունները
ԱյլԱմենից հաճախ մահացու հիվանդություններ են ախտորոշվում 63-ամյա հիվանդների մոտ, ասում է օրթոպեդ վիրաբույժ Վոնդա Ռայթը։
Ըստ Ռայթի՝ թոքերի քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, կրծքագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղը ամենից հաճախ հայտնաբերվում են հենց այս տարիքում, բայց օարտադիր չէ, որ հիվանդությունը ի հայտ գա կոնկրետ այս տարիքում։ Հիվանդության առաջացման նախադրյալները կարող են կուտակվել տասնամյակների ընթացքում՝ պարզաբանում է բժիշկը։
«40 տարեկանը կրիտիկական տարիք է առողջությունը կարգի բերելու համար։ Եթե որոշեք դրանով զբաղվել 63 տարեկանում, ապա ձեզ համար շատ ավելի դժվար կլինի»,- եզրափակել է Ռայթը:
Աղբյուր` Փաստինֆո