Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ են անցկացնում
ՀասարակությունԳերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Լույս հոկտեմբերի 29-ի գիշերը IG Metall արհմիությունն սկսել է բողոքի ցույցերի առաջին ալիքը Գերմանիայի մետալուրգիական և էլեկտրական արդյունաբերության ոլորտում։ Դրանց մասնակցում են նաև VW և BMW ավտոարտադրողների աշխատողները։ Օրվա ընթացքում ամբողջ Գերմանիայում աշխատանքը կդադարեցվի», - հայտնել է արհմիությունը։
Աղբյուրը` Euromedia24.com