Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը տապալվո՞ւմ է. Անցած 2 ամիսների ընթացքում որեւէ նոր հայտ չի հաստատվել
ՀասարակությունԱրցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու համար կառավարության հաստատած ծրագիրն, ըստ էության, չի աշխատում, եթե չասենք, որ տապալվել է։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարարությունից տրամադրած տվյալները վկայում են, որ հաստատված հայտերի թիվը վերջին ամիսներին չի ավելացել։
«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացված դիմումների թիվը կազմում է 1260 (4443 անձ), հաստատված դիմումները շուրջ 30-են», - «Փաստինֆո»-ին հայտնել են մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ օգոստոսին, հաստատված հայտերի թիվը նույնն էր։ Համենայն դեպս՝ նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ ստացվել է 577 դիմում, որից հաստատվել էր 30-ը ու տրամադրվել այդքան սերտիֆիկատ։
Անցած ամիսներին դիմումատուների թիվը կրկնապատկվել է, որոնց սակայն մերժվել են, քանի որ սերտիֆիկատ ստացողների թիվը մնացել է անփոփոխ։
Աղբյուր` Փաստինֆո