Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Աստվածածին եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունքը
ՀասարակությունՆոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Բոլոր Սրբերի Տոնը՝ հին և նոր, հայտնի և անհայտ։ Այդ օրը հանդիսանում է Արթիկի Թեմի Մեղրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու («Լույս Գերեզման») Ուխտի օրը, որտեղ անհայտ սրբի դամբարան կա ամփոփված։
Նույն օրը կմատուցվի Սուրբ Պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունք։ Պատարագի ավարտին կմատուցվի սուրբ մատաղ։ Սկիզբը՝ 10:00-ին։ Հայտնում են Արթիկի թեմից։