Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն աղիքային վարակի պատճառով չի մասնակցի Փարիզի «Մասթերսին»
Սպորտ
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն աղիքային վարակի հետեւանքով չի կարողանա մասնակցել Փարիզի «Մասթերս» մրցաշարին։ Իտալացի թենիսիստն արդեն ժամանել էր Ֆրանսիայի մայրաքաղաք։
«Յանիկ Սիները մինչեւ Փարիզ ժամանելն է վարակվել աղիքային վարակով։ Նա ստիպված է հրաժարվել մասնակցությունից»,- նշվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Յանիկ Սիները հայտարարել է, որ ապաքինման համար կպահանջվի 4-5 օր։
Նա պայքարը պետք է սկսեր երկրորդ շրջանից։ Մրցակիցը պետք է լիներ աշխարհի 19-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի եւ աշխարհի 90-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեի դիմակայության հաղթողը։
News.am


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը