Մադրիդի դատարանը մեղադրել է վարչապետի կնոջը նոր հանցագործության մեջ
ԱյլՄադրիդի բարձրագույն դատարանը երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնյա Գոմեսին, մեղադրել է նոր հանցագործության մեջ՝ դրանով իսկ ընդլայնելով նրա դեմ հարուցված գործը: Այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությունը:
«Դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն Բեգոնյա Գոմեսին՝ կառավարության նախագահի կնոջը, նոր մեղադրանք է ներկայացրել համալսարանական ամբիոնի մագիստրոսական ծրագրի ծրագրային ապահովման ապօրինի յուրացման համար, որը նա ղեկավարել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում», - գրում է պարբերականը:
Նրա տեղեկություններով՝ այդ կապակցությամբ Գոմեսը ցուցմունք տալու համար կանչվել է նոյեմբերի 18-ին։ Այսպիսով, իսպանական դատարանն ընդոինել է վարչապետի տիկնոջ դեմ հայցը, որը ներկայացվել է Hazte Oir ծայրահեղ աջ կազմակերպության կողմից։
Աղբյուր` Փաստինֆո