30-ամյա երիտասարդը դուրս է եկել Գեղարքունիքի Ավազան գյուղից ու մոլորվել
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները տեղորոշված տարածքում հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 1994 թ․) և ուղեկցել պարեկային ծառայության աշխատակիցների մոտ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը