Ըմբիշ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալակիր է
Սպորտ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձավ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Ասլանյանը մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի դեմ և մեկնարկից 30 րոպե անց առավելության հասավ 10:0 հաշվով:
Հայաստանի համար սա ընթացիկ առաջնության առաջին մեդալն էր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը