Դիլիջանում հարևանների միջև վեճն ավարտվել է ավտոտանկի պայթեցմամբ. կասկածյալը վնասազերծվել է
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ քննիչն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկութուններն են ստացվում, թե ով է ենթադրյալ կասկածյալը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։