Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկի» գաղափարի նախագծի առաջխաղացմանն ենք բավականին աջակցում: Այս տարի ունեցել ենք համաժողովներ, և այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկը» չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան՝ քառօրյա, փորձագիտական, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկն» է քննարկվելու, և նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի»,- նշեց նա: