Մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասին
ՔաղաքականԱՆ նախարարի թեկնածությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա, որը շատ բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ այդ թվում նաև քաղաքական և ըստ էության քաղաքական թիմի մաս է և մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Նա քաղաքական պաշտոն է զբաղեցրել, հետևաբար տվյալ ժամանակահատվածում լինում է քաղաքական թիմի մի մաս, եղել է փոխնախարար, որը ևս քաղաքական նշանակում է»,- ասաց Հարությունյանը։
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի արդարադատության նախարար կնշանակվի ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը: