Ափսոսում եմ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ․ Արգիշտի Քյարամյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ-ում տեղի ունեցածը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, հատկապես որ դա նաև ինձ է վերաբերել», - նշեց նա։
Արդյոք այդ թեմայով Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, թե ոչ՝ հարցին ՔԿ նախագահը բացասական պատասխան տվեց։
Քյարամյանն ասաց՝ պատրաստ է ներողություն խնդրել, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։