Նոր ՔԿՀ-ի կառուցման մեկնարկը կտրվի 2025 թվականին. ԱՆ փոխնախարար
ՔաղաքականՀայաստանում քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումը կմեկնարկի 2025 թվականին։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Մեզ համար շարունակում է ակտուալ մնալ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացը։ Դրանով են պայմանավորված 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր ավելացումները բյուջեում, որոնք կազմում են 2,2%։ Մենք նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն առնվազն 2025 թվականին պետք է մեկնարկի»,- ասաց Հարությունյանը։