«Երևանի ավտոբուս»-ի վարորդների խախտված իրավունքները անվճար կպաշտպանվեն․ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ
Հասարակություն«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հայտարարություն է տարածել․
Հաշվի առնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների կողմից բարձրաձայնած իրենց աշխատանքային օրենսգրքով պաշտպանվող իրավունքների առերևույթ խախտումները, ինչպես նաև աշխատանքից ազատելու գործընթացի ակնկայտ խախտումները, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին և տարիներ շարունակ ծավալած գործունեությանը, իր պատրաստակամությունն է հայտնում անվճար հիմունքներով ստանձնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների խախտված իրավունքների պաշտպանությունը և նրանց ներկայացուցչությունը համապատասխան ատյաններում։