ՀՀ-ում ՌԴ դեսպանն ընդգծել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի ինքնիշխանության
ՀասարակությունԴեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Տեղի ունեցած զրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարությանը և ժողովրդին՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումների հարձակումից հետո իրավիճակի սրման ֆոնին:
Ընդգծվել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։