Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) 

Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին․ Հարութ Սասունյան​

Քաղաքական

Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինյանի կողմից կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյան նրանց sms հաղորդագրություն ուղարկելով։ Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է նրանց ազատել աշխատանքից։

Փաշինյանը հայտարարեց, որ իրենց «պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շուտ համակարգերի հետ են կապված»։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները «լավ էին աշխատում»։ Լրագրողը մատնանշեց, որ վարչապետը համակարգային փոփոխություններ չի արել, այլ ուղղակի աշխատանքից ազատել է անհատներին։ Նա բացատրեց, որ այս պաշտոնյաները համակարգային ուշագրավ բարելավումներ են կատարել, սակայն հետագայում, ժամանակի ընթացքում դարձել են համակարգի մաս: Նա շարունակեց՝ խոստովանելով, որ «ինձ հետ էլ է լինում այդպիսի բան»։

Լրագրող Տաթև Դանիելյանն այնուհետ Փաշինյանին հարցրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության մասին, «մի մարմնի, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է: Ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ»:

Փաշինյանը ոչ համոզիչ բացատրությունը տվեց, որ «վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»: Լրագրողը պատասխանեց՝ ասելով. «անկախ դատական համակարգի մասին գործադիրի հայտարարությունների և գործողությունների մեջ խզում կա»:

Իշխանության երեք ճյուղերի միջև տարանջատում չկա։ Փաշինյանը միանձնյա ղեկավարում է բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը։ Ով շեղվում է նրա ցանկություններից, ազատվում է աշխատանքից և փոխարինվում։ Տարօրինակ է, սա այն մարդն է, որը անդադար խոսում է ժողովրդավարության մասին, սակայն խախտում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները:

Այնուհետև Փաշինյանը սխալվեց՝ ասելով, որ այն պաշտոնյաները, որոնց «խնդրել է» հրաժարական տալ, երկու տարբերակ ունեն՝ «այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանքը չկատարել»։ Լրագրողն ընդգծեց, որ եթե պաշտոնյան հրաժարվի հրաժարական տալ, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը անտեղյակ ձևանալով հարցրեց՝ «ի՞նչ հետևանք, օրինակ»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քննարկում ունեցել է թիմակիցների հետ նախքան այս վեց պաշտոնյաներին աշխատանքից ազատելը, նա հպարտորեն ասաց՝ «Սա միանձնյա որոշում էր»։

Այնուհետև լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի խնդրանքով է իշխող խորհրդարանական դաշինքի անդամ Նարեկ Զեյնալյանը վայր դրել մանդատը։ Փաշինյանն ասաց՝ այո։ Զեյնալյանը մանդատը վայր է դրել, սակայն պատգամավոր Հովիկ Աղազարյանը մինչ օրս մերժել է Փաշինյանի «խնդրանքը»։ Փաշինյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։ Այդ խնդրանքից հետո Աղազարյանը մի քանի անգամ հարցաքննվել է իշխանությունների կողմից՝ խարդախության կասկածանքով։ Սա կառավարության մեկ այլ ճյուղի՝ խորհրդարանի գործերին վարչապետի անտեղի միջամտության ևս մեկ օրինակ է։

Փաշինյանը երկար քննարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզելու իր համառ ջանքերը՝ ստորագրելու այն, ինչ նա անվանում է «խաղաղության պայմանագիր», չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ոչ միայն շահագրգռվածություն չի ցուցաբերել ստորագրելու նման փաստաթուղթ, այլև ընդլայնել է Հայաստանից հետագա զիջումների իր պահանջները: Փաշինյանը կարծես թե չի հասկանում տարբերությունը թղթի կտորի ստորագրման, որը նա անվանում է «խաղաղության պայմանագիր» և իրական խաղաղության միջև։

Այնուամենայնիվ, 90-րոպեանոց հարցազրույցի ընթացքում Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա հավասարության նշան դրեց Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության փոխարեն կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար պահանջների և հայկական պահանջատիրության միջև՝ «Արևմտյան Հայաստանի» պատմական տարածքի համար։

Առանց այս թեմայով որևէ հարց ստանալու՝ Փաշինյանն ակամա առաջարկեց. «Մի բան էլ ասեմ, լավ չասեմ»։ Սակայն, երբ լրագրողը հորդորեց նրան ասել, նա ցնցող հայտարարություն արեց.

«Լավ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպես… Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»։

Սա շատ ամոթալի հայտարարություն է Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։ Նման պատասխան կարելի էր սպասել Էրդողանից կամ Ալիևից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Անհավատալի է, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը նման հակահայկական հայտարարություն չեն արել։

Վերջին հարցը, հավատաք, թե ոչ, հետևյալն էր. «Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել [մորուքը]»: Փաշինյանը, հավատարիմ մնալով հարցերից խուսափելու իր սովորական գործելակերպին, ասաց. « …. պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում …. Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը [որդին] համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի»:

Հարութ Սասունյան​

www.TheCaliforniaCourier.co

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր
Ամենադիտված