Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրության նախագիծը կունենանք սահմանված ժամկետում. Գալյան
ՔաղաքականՍահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկարողանան նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին:
«Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է, և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռևս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Կոնցեպտի առումով այս պահին նախարարությունում ունենք ներքին քննարկում, և դրանք ավարտելուց հետո նաև հարցի վերաբերյալ կարծիք կլսենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հետո կսկսենք ավելի արագ իրականացնել նոր նախագծի մշակման աշխատանքները»,- ասաց նա: