ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը
Արտաքին ՔաղաքականՔենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։
Ըստ աղբյուրի՝ իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու հնարավորությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը: