Աննպատակահարմար եմ համարել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելը. Փաշինյան (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ անձամբ ոչ նպատակահարմար համարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցակցումը Հայաստանում:
«Ուզում եմ ուղիղ ասել, որ ես անձամբ աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ–ում, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության փոխկապակցվածութան վերաբերյալ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ նա ասաց. «Երբ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Եվ մենք նրանց բերել ենք ԱՄՆ-ի հետ մեր օրինակը: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան»: