Ալեն Սիմոնյանը Գեղամ Մանուկյանի նկատմամբ նախազգուշացում կիրառեց
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ։
«Միշտ հոգնում եմ ես Ձեզ սաստելուց, նենց վիճակում եք դնում, չգիտեմ ինչ անեմ, անկեղծ։ Սա ձեր հարցազրույցը չի, եթե ձեզ թվում է, որ գալիս եք այստեղ՝ մի մանանա է թափվում երկնքից․ չարաչար սխալվում եք, ինչ ասես խոսում եք՝ սուտ։ Օրենք գոյություն ունի, գոնե այս օրենքին ենթարկվեք, որ մարդիկ մտածեն, որ ինչ-որ պահի կարող եք երկիր ղեկավարեք։ Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը»,- հայտարարեց Սիմոնյանը։