Ռուաստանի ԱԳՆ-ն զրոյական է համարում Ուկրաինայում փոխզիջման հնարավորությունը
ՀասարակությունՈւկրաինայում կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն ակնհայտորեն անհամատեղելի են, ուստի փոխզիջման հասնելու հնարավորությունն այժմ զրոյական է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ CNN-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հունիսի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը:
«Մենք գիտենք, թե ինչ է ասում Զելենսկին իր ծրագրերում և առաջարկներում: Եթե համեմատեք այս երկու դիրքորոշումները, կտեսնեք, որ դրանք, ըստ երևույթին, անհամատեղելի են: Փոխզիջման շանսերն այժմ հավասար են զրոյի»,- ասել է Ռյաբկովը: