Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՇախմատիստ Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» մրցաշարի առաջատարների շարքում է:
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարում կայացան մեկնարկային երկու տուրերը: Հայաստանն այս մրցաշարում ունի երեք ներկայացուցիչ: Արամ Հակոբյանը 2 հնարավորից հավաքելով երկու միավոր 4 առաջատարների շարքում է: 1,5 միավոր ունի Արման Առաքելյանը և դեռևս միավոր չունի Աննա Սարգսյանը:
«Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: