Կադիրովը խոստովանել է, որ կատակել էր Մասկի նվիրած «Cybertruck»-ի մասին
ԱյլTesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի կողմից Ռամզան Կադիրովին նվիրաբերած «Cybertruck»-ի պատմությունը, պարզվում է, կատակ է եղել։ Այս մասին դեկտեմբերի 4-ին ասել է ինքը՝ Կադիրովը։
«Իրականում ինձ հետաքրքրում է հենց Իլոն Մասկը»,- խոստովանել է Չեչնիայի ղեկավարը։ «Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, ապրելակերպը, թե ինչպես է իրեն պահում: Եվ ես սիրում եմ կատակել նրա հետ սոցիալական ցանցերում»:
Կադիրովի խոսքով՝ մեքենան իրեն չէին նվիրել. «Դա իմը չէր», - ասել է նա և նշել, որ դա կատակ էր։
«Հաջորդ մեքենան ճանապարհին է»,– հավելել է նա։ Ճիշտ է, «դրանք պիտանի չեն պատերազմում», - դժգոհել է Կադիրովը։