Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
ՔաղաքականՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում Արգիշտի Մեխակյանին նշանակեց ՀՀ Արմավիրի մարզպետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:
Մեխակյանը 2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել էր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին նա վայր էր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի իր մանդատը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։