Նելլի Դավթյանը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ Կառավարության պաշտոնական էջում որոշումը հրապարակվել է այսօր։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,– ասված է որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս Նելլի Դավթյանը ծառայության հանրային կապերի պատասխանատուն էր։
Ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ փոխնախարար։