Պրոբացիայի ծառայության պետի ԺՊ Արամ Նիկոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արամ Նիկոյանը Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եղբայրն է, որը հեղափոխությունից հետո նշանակվեց քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար, սակայն Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։