Եվրասիական զարգացման բանկն այլևս ներգրավված չէ Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծում
Եվրասիական զարգացման բանկն այլևս ներգրավված չէ Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծում, Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Sputnik Արմենիա»-ին ասել է ԵԶԲ-ի խորհրդի ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը։
«Մենք պատրաստ էինք աշխատել այդ նախագծի վրա։ Բայց այս պահին նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, և մենք դրա վրա չենք աշխատում»։
Հավելել է, որ եթե կարգավիճակը փոխվի, ապա բանկը պատրաստ է նորից միանալ, բայց նախ նախագծով պետք է զբաղվեն հենց Հայաստանում (բնապահպանական գնահատականներ և այլն)։