Հովիկ Աղազարյանի հեռախոսի գործը մինչև նրա մանդատը դնելու խոսակցությունն էր սկսվել․ Հակոբյան (տեսանյութ)
ՔաղաքականԻմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հարցին՝ արտառոց բան ասելով պատգամավորը ի՞նչ նկատի ունի, նա նկատեց․ «Երբ դուք հարց եք տալիս, դուք ի՞նչ նկատի ունեք»։
Վերջինս շեշտեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը ստուգվել է քրեական գործի շրջանակներում օրինական պահանջով։
Դիտարկմանը, թե դա նախադեպ կարող է լինել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մյուսների հեռախոսներն էլ ստուգվեն, Հակոբյանը արձագանքեց․ «Այդ գործը մինչև մանդատը դնելու խոսակցությունն էր սկսվել, դա կապ չունի քաղաքականան նպատակահարմարության հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)