Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան
ՔաղաքականԻհարկե, պատրաստ եմ, ես հո՞ երեխա չեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կարող է մտնել ԱԺ:
«Ես չեմ բացառում, ես ուզում եմ, թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ և այդ ձևի իր հետ խոսացել եմ»,-ասաց նա:
Աղազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, նրանք երկու տարբեր բաներ են»:
Նա բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը: