Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)