Ջնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորին
ՔաղաքականԵս չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանվել է բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածից հետո ՔՊ-ական պատգամավորները փոխում են իրենց հեռախոսները, քանի որ մտավախություն ունեն՝ իրենց հեռախոսների պարունակությունը ևս կարող է հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին:
«Ես մեկնաբանելու եմ շատ կարճ, երկրորդը՝ խնդրում եմ որ դուք վերցնեք որպես ուղենիշ այն հայտարարությունները, որ եղել են խմբակցության ղեկավարի կողմից, խմբակցության քարտուղարի կողմից, Ազգային ժողովի նախագահի կողմից և ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով»,– նշեց նա:
Հարցին, թե փոխե՞լ է իր հեռախոսը կամ ջնջե՞լ եք պարունակությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց ծիծաղով և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի: