Ֆրանսիայի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ՝ հրաժարականի դիմում ներկայացնելու
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին իր հրաժարականը փոխանցելու համար։ Այս մասին գրում է BFMTV-ն։
Հաղորդվում է, որ կաբինետի ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովն անվստահություն հայտնեց Բարնիեի կառավարությանը 2025 թվականի պետական բյուջեի սոցիալական բաժինների ընդունման կապակցությամբ՝ շրջանցելով խորհրդարանը։ Կողմ է քվեարկել 331 պատգամավոր։
Նշվում է նաև, որ սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բարնիեի կառավարությունը նշանավորվեց՝ որպես ամենակարճը երկրի պատմության մեջ. այն տևեց ընդամենը 90 օր։