Որ դեպքում տրանսպորտի թանկացման հարցը կդրվի հանրաքվեի․ պարզաբանում է Անդրանիկ Թևանյանը
Քաղաքական«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն այսօր ճեպազրույցում ամփոփել է ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման ստորագրահավաքի արդյունքները:
«Անհրաժեստ էր 1200-ի կարգի ստորագրություն, բայց մենք կրկնակիից ավել հավաքեցինք՝ 17 հազար ստորագրություն: Օրենքը նախատեսում է, որ եթե նախագիծը՝ մեր մշակած տրանսպորտի գնի վերաբերյալ, որը արդեն քաղաքացիների անունից է լինելու, մերժվի, ապա հարցը, օրենքով սահմանված կարգով, կարող է արդեն դրվել հանրաքվեի, և այդ դեպքում անհրաժեշտ է լինելու Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10 տոկոսի մասնակցությունը ստորագրությանը, որից հետո արդեն հարցը կդրվի հանրաքվեի»,- նշել է Թևանյանը: