Ո՞րն է կադրային լայնածավալ փոփոխությունների պատճառը. Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին. «Այսօր եղան իրար հաջորդող տեղեկություններ, որ ձեր ենթակայության տակ գործող որոշ գերատեսչությունների ղեկավարներ կամ պաշտոնակատարներ, ազատվել են աշխատանքից, այսինքն՝ լայնածավալ կադրային փոփոխություններ են: Պատճառը ո՞րն է: «Թիմ» հասկացության տրամաբանության մե՞ջ է, թե՞ նախարարության այդ գերատեսչությունների աշխատանքից դժգոհ եք»:
Սրբուհի Գալյանն, ի պատասխան, ասաց. «Իմ կողմից նման ցանկությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ և՛ աշխատանքի գնահատականով, և՛ մոտեցումների վերաբերյալ պատկերացումներով: Կարծում եմ` եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա ընտրելու նաև իր թիմին, որպեսզի քաղաքականություն մշակելիս ունենա այն արդյունքը, որը ակնկալվում է իրենից»:
Գեղամ Մանուկյանը, արձագանքելով, ասաց. «Այսինքն՝ Արդարադատության նախարարության մի կարևոր մասից դծգոհ եք: Էն բոլոր պսպղան խոսքերը, որ կառավարությունը փայլուն է աշխատում, փուչիկ է»: