Բերման է ենթարկվել Արտաշատի համայնքապետի խորհրդականը․ MediaHub
Իրավունք
Արտաշատի համայնքապետարանում շարունակվում են ձերբակալությունները։ MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր իր տնից բերման են ենթարկել համայնքապետի խորհրդական Վարդան Այվազյանին։
Նշենք, որ կայքի տեղեկություններով` ստուգումները կապված են ասֆալտապատման և տենդերների հետ։
Դեռ հուլիսի 30-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ Արտաշատի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմաներով պայմանավորված ձերբակալություններ են տեղի ունեցել։
Նշենք, որ News.am–ի տեղեկություններով՝ ձերբակալել են նաև Արարատի փոխհամայնքապետին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել