Այս բանտից պետք է ազտագրվենք ու դուրս գանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Քաղաքական«Անընդունելի է, որ մեր հայրենակիցները դեռևս գտնվում են թշնամու բանտում»,– Կառավարության շենքի մոտ Բաքվում ապօրինաբար պահվող պատանդների և գերիների վերադարձի պահանջով նստացույց անող «Կամք» նախաձեռնության խմբին ասաց Բագրատ Սրբազանը։
«Այսօր յուրաքանչյուրս ենք գտնվում «բանտի» մեջ, «կալանքի» մեջ և դրա լավագույն վկայությունը այն հեռախոսի նամակի պատմությունն է։ Մարդու հեռախոսի մեջից ուղղակիորեն իր ներքին նամակագրությանը՝ ինչ ուզում է լինի, ինքը գիտի, տիրապետում են։ Սա նշանակում է, որ մենք կալանքի մեջ ենք ապրում։ Հետևաբար, էտ բանտից պետք է ազտագրվենք ու դուրս գանք»,- ասաց Սրբազանը։