Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
ՀասարակությունԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի գլխավոր մասնագետ Աննա ԲԱԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: