«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. Պուտին Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց 

Ինչու և որ հանդիպումներից հետո Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին. Կարեն Քոչարյան

Հրապարակումներ

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում. Վերջին երկու ամիսների ընթացքում Ն.Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկնապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով:

Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»:

Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց, փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս, երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում:

Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը (ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն.Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էր, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները: Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրաբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից:

Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն.Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги-вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանություններն Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն.Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասարակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»:

Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն.Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա, հանդիպումները սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում:

Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով:

Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները: Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար:

Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն.Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին…»։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան
Ամենադիտված