Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել իր 14-ամյա դստերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկությունները երբ ստացվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնում, դեռևս անորոշ էր, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է ստահակը երեխային տարել, ու բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները 1 օրվա ընթացքում իրենց կողմից կատարված հսկայածավալ աշխատանքների շնորհիվ պարզում են դպրոցի հասցեն:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում: